«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի փոխնախագահը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին

26/09/2025

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում հանդիպել է հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը:
Հիշատակելով մի շարք նախագծեր՝ ասել է, որ տարածաշրջանային դինամիկան կարևոր նշանակություն ունի զարգացման համար:
Շեշտելով արդեն Իրաքի և Սիրիայի հետ աճող առևտրի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերի մասին, նշել է, թե դրանց շնորհիվ ուժեղ կապեր կկառուցվեն «Արևելյան Անատոլիայի» և թյուրքական աշխարհի հետ։
«Հարևանների և տարածաշրջանի հետ միասին հնարավոր կլինի բարգավաճել»,-ամփոփել է Յըլմազը:

Աղբյուր՝ Haberport