Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր զինատեսակներից ու ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
20/10/2022
Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը: Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ: