«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նեանդերթալցիները եղել են առաջին թռչնակերները

09/08/2022

Ջիբրալթարի Գորհամ քարանձավի բնակիչները մոտ 67000 տարի առաջ կերել են ժայռային աղավնիներ։
Նեանդերթալցիները կարողացել են որսալ, սպանել և եփել աղավնիներ ժամանակակից մարդկանց «թռչնակերներ» դառնալուց շատ առաջ։ Այս մասին ասվում է Ջիբրալթարի թանգարանի տնօրեն Քլայվ Ֆինլայսոնի (Clive Finlayson) հետազոտության մեջ, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։
Ջիբրալթարի Գորհամ քարանձավում հայտնաբերված 1724 ժայռային աղավնիների նախնիների ոսկորների մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տվել կտրվածքներ, նեանդերթալի ատամների հետքեր և կրակի հետքեր: Ոսկորների տարիքը 67-ից 28 հազար տարի առաջ է:
Ոսկորների վրա հայտնաբերված հետքերը վկայում են այն մասին, որ աղավնիները սպանվել են և հավանաբար խորովվել են։ «Նրանք ունեին գիտելիք և գործիքներ դա անելու համար», - նշում է Ֆինլեյսոնը: Նրա խոսքով՝ նեանդերթալցիները «հավանել են նույն բաները, ինչ մենք, և ընտրել են կուրծքը, ոտքերը և թևերը»։
Կերվածի հետքերով ոսկորները պատկանել են աղավնիների, որոնք սովորաբար բույն էին դնում ժայռոտ եզրերի վրա և մեծ քարանձավների մուտքերի մոտ։ Այս աղավնիները ժամանակակից, տարածված վայրի աղավնիների նախնիներն էին:
Թռչունների ոսկորները թվագրվում են այն ժամանակներից, երբ քարանձավը բնակեցված էր նեանդերթալցիների կողմից, ամենավերջին գտածոները վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ այստեղ ապրում էին ժամանակակից մարդիկ: Նախկինում երկար ժամանակ ենթադրվում էր, որ ժամանակակից մարդիկ առաջին հոմինիդներն են, ովքեր պարբերաբար օգտագործել են թռչնամիս:
Հետազոտությունը ցույց է տվել, որ նեանդերթալցիները մոտ 40 հազար տարի աղավնիներ են կերել, և դա սովորական պրակտիկա էր։ Այսպիսով, ոսկորները թվագրվում են տարբեր ժամանակների՝ նշված միջակայքում (67–28 հազար տարի առաջ) և գալիս են քարանձավի տարբեր մասերից։ Բացի այդ, նեանդերթալցիները թռչուններ որսալով զբաղվել են ժամանակակից մարդկանց ժամանումից շատ առաջ, այսինքն՝ նրանք ինքնուրույն են հորինել այն։
Ֆինլեյսոնը նշում է, որ աղավնիների ոսկորների միայն մի փոքր մասն ունի կտրվածքներ։ Սակայն, նրա կարծիքով, աղավնին կարելի էր ուտել առանց կտրելու (փետուրները հեռացնելուց և մորթը հանելուց հետո)՝ ձեռքերով ու ատամներով։ Այս ենթադրությունը հաստատվում է ոսկորների վրա ատամների հետքերով։
Դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես են բռնել աղավնիներին։ Հետազոտողները ենթադրում են, որ «համեմատաբար ճարպիկ և լուռ լեռնագնացները» կարող են աղավնիներ բռնել հենց իրենց բներում:
Ոսկորների վրա կրակի հետքերը, ըստ գիտնականների, պարտադիր չէ, որ մատնանշեն պատրաստման եղանակը՝ դրանք կարող են պատահական լինել կամ թափոնների այրման հետևանք։
Ջիբրալթարում պեղումների արդյունքները լրացնում են նեանդերթալցիների սննդակարգի մասին մեր պատկերացումները: Այսպիսով, ավելի վաղ հաղորդվել էր, որ այս հոմինիդները, բացի միսից, սնվել են բանջարեղենով, հատապտուղներով և ընկույզով։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am