«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 337 միլիոն մարդ է վարակվել

20/01/2022

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 337 միլիոն 864 հազար 173: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 565 հազար 197 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 68 միլիոն 569 հազար 958 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 857 հազար 768-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 38 միլիոն 218 հազար 773-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 487 հազար 693 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 23 միլիոն 425 հազար 392 հիվանդացած, նրանցից մահացել է 622 հազար 125 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 716,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2638, Հնդկաստանում՝ 348, Բրազիլիայում՝ 2894 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: