«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Զախարովան անդրադարձել է ԼՂ բնակավայրերի հրաձգություններին և թուրք-ադրբեջանական զորավարժություններին

16/09/2021

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունների առնչությամբ Մոսկվան խոսել է Բաքվի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս առնչությամբ ռուսական դիրքորոշումը հասցվել է պաշտոնական Բաքվին՝ հաշվի առնելով, որ այն ըմբռնումով է ընդունվել ադրբեջանական գործընկերների կողմից։ Անկեղծ ասած, ես հնարավոր եմ համարում հանրային մեկնաբանություններից զերծ մնալ։ Կարող եմ ասել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ կապի մեջ ենք»։

Մարիա Զախարովան անդրադարձել է նաև Արցախի բնակավայրերի ուղղությամբ հրաձգություններին։

«Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ հրաձգությունների հետ կապված տեղեկությունների ես չեմ տիրապետում։ Ինչպես գիտեք, այդ տարածաշրջանում են գտնվում ռուս խաղաղապահները, որոնք տեղակայված են կողմերի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով։ Կոնկրետ այս հարցերի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ ստանալու համար խորհուրդ եմ տալիս դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։