«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Առջևում ահավոր օրեր են». աֆղանստանցի կանայք վախենում են «Թալիբան»-ի վերադարձից

15/04/2021

Աֆղանստանում վախի մթնոլորտ է, տեղացի կանայք վախենում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զորքերի ամբողջական դուրսբերումից և «Թալիբան» շարժման՝ իշխանության վերադարձից հետո, երկրում կարող են շատ սահմանափակումներ կիրառվել, որոնց կատարումից հրաժարվելու դեպքում հավանական է, որ մարդիկ սպանվեն, գրում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է՝ տեղացի կանայք արդեն իսկ սկսել են դողդոջուն ձայնով շշնջալ՝ «ամերիկացիները հեռանում են»: Աֆղանստանում ուսումնական հաստատություններից դուրս գալուց հետո տուն ուղևորվելու համար կանայք սպասում են միմյանց, որպեսզի մենակ ճանապարհ չգնան, քանի որ վախենում են՝ այդ օրը կարող է լինել նրանց կյանքում վերջինը: 
«Առջևում ահավոր օրեր են սպասվում: «Թալիբան»-ի իշխանության վերադառնալուց հետո մեզ համար մի շարք սահմանափակումներ են կիրառվելու: Նրանք չեն թողնի կանանց լքել տունը, էլ չեմ ասում, որ այն ինչ անում եմ հիմա ամբողջապես կարգելվի»,- կարծում են տեղացի կանայք:
Նշենք՝ «Թալիբան» շարժումը մեկ անգամ չէ, որ դեմ է հանդես եկել կանանց կրթություն ստանալուն: