«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանից հայտարարում են, թե պարտավորված չեն ազատ արձակելու Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը

10/09/2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, թե իրենք պարտավորություն չունեն ազատ արձակելու օկուպացված Արցախի ապօրինի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը:

՛՛Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակելու նրանց՛՛,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա նաև հավելել է. ՛՛Ադրբեջանը, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, ՀՀ-ին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում այդ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ ՛՛հոգատարության՛՛ համատեքստում՛՛: