
Թուրքիան զենքով լի ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան. ԶԼՄ
Թուրքիան զենքով ինքնաթիռներ է ուղարկել Պակիստան։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Flightradar ծառայության տվյալներին։ Նշվում է, որ Պակիստան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց C-130E ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
Չհաստատված տվյալներով` Պակիստան են առաքվել KARAOK հակատանկային հրթիռային համալիրներ և Bayraktar TB2 ԱԹՍ–ի համար նախատեսված տարբեր զինամթերք (MAM-L, MAM-C, KEMANKEŞ)։
Թուրքիայի աջակցության մասին հաղորդումները հայտնվել են Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճի ֆոնին։ Իրավիճակն այնտեղ սրվել է այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել։ Զոհվել է Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, բազմաթիվ վիրավորներ կան։
Հանցագործներին հաջողվել է փախչել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները ապացույցներ են գտել, որոնք վկայում են, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունն (ISI) առնչություն է ունեցել «Լաշկար-է-Թայբա» (արգելված է Ռուսաստանում) խմբավորման ահաբեկիչների իրականացրած հարձակմանը։
https://parstoday.ir/