«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աստված մի արասցե, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր լայնածավալ պատերազմ բռնկվի

20/02/2023

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից.

Աստված մի արասցե, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր լայնածավալ պատերազմ բռնկվի: Այդ ժամանակ դժվար թե եվրոդիտորդները վճռական դերակատարում ունենան: Նրանք կարձանագրեն պատերազմի փաստը, որի մասին զեկույցները կքննարկվեն եվրոատյաններում, կդատապարտվի ագրեսորը, հետո դա ինչ հետևանքներ կունենա, դժվարանում եմ ասել: Բայց միաժամանակ դիտորդական առաքելությունը կարող է ինչ որ տեղ զսպիչ որոշակի նշանակություն ունենա, որովհետև դեպի Եվրոպա ձգվող նավթամուղի ու գազամուղի վրա հնարավոր պատժամիջոցների վախ կա Ալիևի մոտ: Էներգետիկ դժվարություններ ունեցող Եվրոպական Միության համար Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը նաև ազդեցության լծակ է Բաքվի վրա: Չնայած որ արևմտյան մայրաքաղաքներում որոշումներ ընդունելիս միշտ առաջնային են համարում տնտեսական և էներգետիկ շահերը: Բայց դե հույսը պահենք, ուրիշ ճար չունենք:

Нет описания.