«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15/09/2026

Եվրոպական միությունը հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Երևանի և ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մերձեցմանը զուգընթաց։ Այդ մասին «Известия»-ին հայտարարել է Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

«Առայժմ չեմ ակնկալում, որ տվյալ դեպքում ԵՄ-ն Հայաստանից գործողություններ կպահանջի Ռուսաստանի դեմ։ Այնուամենայնիվ, չեմ կասկածում, որ ապագայում Հայաստանից կխնդրեն ընդունել նման միջոցներ՝ հաշվի առնելով, որ այն սկզբունքորեն ստանձնել է ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը մոտենալու պարտավորություն։ Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա դիմակայել նման ճնշմանը, քանի որ դա չի բխում նրա շահերից»,- ասել է պատգամավորը։