«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պալաչն էլ չի փրկել Ռոմանոս Պետրոսյանին. «Հրապարակ»

08/12/2021

«Հրապարակ» օրաթերթ֊ը գրում է․ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը համատեղության կարգով Կոտայքի դե ֆակտո մարզպետ է աշխատում, Աբովյանի ընտրություններից առաջ խնդրել է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, վերադառնալ Հայաստան եւ աջակցել ընտրություններին՝ որոշ պայմանավորվածությունների դիմաց։ Պալաչը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ոխերիմ հակառակորդներից է եւ վերջինիս հետ հրապարակային ընդհարումից հետո լքել է Հայաստանը։ Նա մինչեւ հեղափոխությունը վերադառնալու հույսեր չուներ, իսկ հեղափոխությունից հետո հարաբերություններ հաստատեց գործող իշխանությունների հետ եւ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց ժամանակավորապես՝ աջակցել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Նա հույս է ունեցել, որ ՔՊ-ն իրեն կառաջադրի Աբովյանի քաղաքապետի թեկնածու, անգամ խոսակցություն է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, բայց ՔՊ-ն այստեղ թեկնածու դրեց Պաշին՝ Պավել Ցուգունյանին։

Չնայած Պալաչը նեղացել է Ռոմանոսից, բայց, մեր տեղեկություններով, ընտրությունների նպատակով վերադարձել է Հայաստան։ Նախնական արդյունքներն իմանալուց հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում փորձել է մեղավորներ գտնել, Պալաչը նրան ուղիղ ասել է, որ թիվ մեկ մեղավորն ինքն է, պետք չէ ուրիշ տեղ փնտրել։

Ի դեպ, Ռոմանոսի պահանջով իրականացվող վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ականները վստահ են, որ իրենց ձայներն ավելանալու են, քանի որ հանձնաժողովների մեծ մասը ղեկավարել են ՔՊ-ականներ, եւ ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն են «անվավեր» դարձրել, այլ ոչ թե հակառակը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։