«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ

03/08/2021

Պարենամթերքի համաշխարհային գները հիմնականում բարձր են մնում, ինչն էլ կպահպանի Հայաստանում համեմատաբար բարձր գնաճը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալներով՝ հուլիսին Պարենի համաշխարհային գների ինդեքսը 12 ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել է:

«Ընդհանուր առմամբ, հումքի ու պարենի շուկաներում բարձր գնաճային մթնոլորտ է տիրում, իսկ գործընկեր երկրներում նկատվում է գնաճի սպասվածից բարձր մակարդակ։ Այս պայմաններում ԿԲ խորհուրդն ակնկալում է, որ ներկրվող ապրանքների գները հիմնականում ճնշում կգործադրեն գնաճի վրա», - ասաց Գալստյանը։

ԿԲ կանխատեսման մեջ հաշվի են առնվել նաև արևածաղկի բարձր բերքի և արևածաղկի ձեթի, ինչպես նաև կարագի գների իջեցման կանխատեսումները: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, ներմուծվող ապրանքների գները կմնան համեմատաբար բարձր։

Մասնակիորեն այս բացասական ազդեցությունը կմեղմացվի պղնձի խտանյութի արտահանումից գոյացած հասույթի աճով, նաև այլ լեռնամետալուրգիական արտադրանքի (մոլիբդենային խտանյութ, ֆերոմոլիբդեն) արտադրանքով: Դա դրական կազդի երկրի վճարային հաշվեկշռի վրա, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես այդ միջոցները կազդեն տնտեսոթյան վրա վրա (քանի որ դրանք դեռ չեն վերածվել բյուջետային մուտքերի)։