Հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
04/12/2022
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: