«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երկարացնել Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը

17/09/2020

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:

Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները: