«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդն իշխանության կրողն է, բայց պիտի ունենա դրա գիտակցումն ու կարողությունը

02/09/2022

Ժողովրդավարությունը հրաշք չէ: Դա ռեժիմ է, որը պետությունը ընտրում կամ չի ընտրում իր քաղաքական, անվտանգային և ռազմավարական շահերը սպասարկելու համար: Ժողովրդավարությունն ունի կիրառման տարբեր մոդելներ, սակայն, դրանցից որևէ մեկը հենց այնպես վերցնելն ու կիրառելը մոլորություն է: Որպես օրինակ վերցնենք մերիտոկրատիան, որը նշանակում է արժանիների իշխանություն: Նման կառավարություն ձևավորելու ճանապարհը պետք է անցնի հասարակության գիտակցության միջով: Այո, ժողովրդավարությունների մեծ մասն արևմտյան ծագում ունի, բայց դա քաղաքակրթական և արժեհամակարգային առանձնահատկության արդյունք է: Հայաստանը պետք է ժողովրդավարության սեփական մոդելը ընտրի՝ գիտակցելով դրա արդյունավետության աստիճանը և քաղաքական գործընթացներում այն ներդնելու խնդիրները, այլապես անընդհատ ձախողումներ ենք ունենալու: Միշտ մեղադրելու ենք 3-րդ երկրներին. Այս թեմայի շուրջ է խոսել քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գրիգորյանը: