«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերգեյ Լավրովը՝ «Զանգեզուրի միջացքի» վերաբերյալ Ալիևի սպառնալիքների մասին

06/05/2021

Ցանկացած հարց, որը կարող է հակառակ լինել երեք ղեկավարների ձեռք բերած համաձայնությանը, իհարկե, չի կարող ընդունվել որպես այընտրանք այն ամենի, ինչի շուրջ համաձայնություն է եղել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին առ այն, որ Ադրբեջանի նախագահը, խոսելով տրանսպորտային ուղիների մասին, հայտարարում է «Զանգեզուրի միջացքի» մասին՝ նշելով, որ եթե Հայաստանը չհամաձայնի միջանցք տրամադրել, ուժով կպարտադրեն։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այսօրվա բանակցությունները միայն ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին չեն վեռրաբերվել, դա միայն թեմաներից մեկն էր։
«Մենք խոսել ենք բոլոր խնդիրների մասին՝ հետկոնֆլիկտային փուլի կարգավորմանը վերաբերող։ Ինչ վերաբերում է եռակողմ համատեղ գործողություններին՝ փոխվարչապետերի  մակարդակով, այդ մեխանիզմն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների որոշմամբ՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում։ Եվ այդ մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են լինել բացառապես կամավոր՝ հիմնված փոխշահավետ հիմքի վրա։ Եվ այն ոչ մի դեպքում չի ենթադրում այլ բան, քան դիվանագիտական համաձայնություններ և լուծումներ, որոնք թույլ կտան լիովին ապաշրջափակել տնտեսական կապերը։ »,- ասաց Լավրովը։