«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան հատուցման պատասխան հարված է ստացել. Կադիրով

31/10/2024

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Կիևում հարձակման ենթարկված Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հատուցման պատասխան հարված է ստացել՝ Գուդերմեսում Հատուկ նշանակության ուժերի համալսարանի վրա հարձակման համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ երեքշաբթի Կադիրովը հայտնել է, որ վաղ առավոտյան Գուդերմեսում Ռուսաստանի Հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքի ամայի շենքի տանիքը բռնկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Քննչական մարմինները սկսել են դեպքի հետաքննությունը՝ հանցագործության մասնակից անձանց ինքնությունը հաստատելու ուղղությամբ։ Համալսարանի գործունեությունը չի դադարեցվել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ մոտ ապագայում հակառակորդներին այնպիսի հատուցում կտրվի, որ երզում էլ չէին տեսել։

Սոցցանցի իր էջում Կադիրովը գրել է. «Ես նախօրեին ասել էի, որ երեկ ՌԴ շենքի վրա կատարված հարձակման համար ստիպված չենք լինի երկար սպասել հատուցմանը։ Պատասխանն ուղարկվել է այսօր։ Առավոտյան 4:00-ին և 5:30-ին ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերը երկու հարված են հասցրել Կիևում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի անօդաչու համակարգերի կառավարման կենտրոնին: Հենց այս շենքից է կառավարվել երեքշաբթի Գուդերմես թռած անօդաչու թռչող սարքը»: