«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆՈՒՐՄԱԳՈՄԵԴՈՎԸ` ՖՈւՏԲՈԼԻՍՏ

05/03/2021

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է , որ ցանկանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել։

«Այո, խոսովանում եմ, որ կցանկանայի հենց Ռուսաստանի առաջնությունում էլ հանդես գալ, մասնավորապես շատ կուզեի կրել Մոսկվայի «Սպարտակի» մարզաշապիկը։

«Սպարտակը» լեգենդար ֆուտբոլային ակումբ է, ժողովրդական թիմ։ Պիտի նշեմ, որ հայր ևս ցանկանում է, որ հանդես գամ հենց «Սպարտակում»։ Չեմ կարող գլուխ գովել, ասել, որ ես ֆանտաստիկ ֆուտբոլիստ եմ կամ կարող եմ դառնալ, բայց ցանկությունը մեծ է ինձ փորձել այս ասպարեզում։ Ֆուտբոլով զբաղվելու համար ինձ ասացին, որ ես դեռ պետք է մոտ 6-7 կգ քաշ գցեմ, դրանից հետո արդեն կհասկանանք՝ իրադաձություններն ինչպես են զարգանում»,- ասել է մարզիկը։