«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատահական չէ, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը սաստկացրեց սեփական անձին ուղղված Ալիևի հեգնանքից հետո․ Սուրենյանց

21/07/2025

Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական և հակասահմանադրական տեքստերը, որպես կանոն, եզրափակում է «Վեհարանը վեհի՛» արտահայտությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ի՞նչ է իրականում վեհ

Վեհ է այն պետությունը, որը հարգում է սահմանադրական կարգը։ Վեհ է այն հասարակությունը, որը չի թույլ տալիս իշխանություններին մասնատել ազգային ինստիտուտները՝ օտար օրակարգերով և քաղաքական մերկանտիլ շահարկումներով: Վեհ է այն մոտեցումը, որը եկեղեցու բարեկարգման, ռեֆորմի հարցերը թողնում է հենց Եկեղեցուն։

Ի դեպ, ես պատահական չեմ համարում, որ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավը սաստկացրեց սեփական անձին ուղղված Ալիևի երեկվա հեգնանքից հետո:

Այդ հեգնանքով Ալիևը, թերևս, մեսիջ էր փոխանցում Փաշինյանին, որ անկատար պարտավորություններ ունի»,-գրել է Սուրենյանցը: