
1920-ականներին Լիբանանում հայ որբերի կողմից հյուսված գորգը Հայաստանում է
23/12/2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է նվիաբերվել 1920-ականներին Լիբանանում գտնվող Ղազիր որբանոցում հայ որբերի կողմից հյուսված գորգը:
Նվիրատուն Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանն է, ով գորգը գնել է էլեկտրոնային բաց աճուրդում:
Գորգն ունի ծաղկային պատկերներ, դրանում օգտագործվել են Սպահանի դպրոցի ավանդույթները: Այն հյուսվել է 1923-ին հիմնադրված գորգագործական ֆաբրիկայում:
Այն հիմնադրվել է Ղազիրի «աղջիկների որբանոցի» տնօրեն, շվեյցարացի Յակոբ Քյունզլերի ջանքերով: Հայ որբերին և դժվարին իրավիճակում հայտնվածներին նվիրաբար օգնելու համար նրան անվանել են «Հայ որբերի հայր»:
https://www.ermenihaber.am/