«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

44 դաժանագույն օրերը ինձ եղբայրներ տվեցին, եղբայրներ, ովքեր եղբորս հետ կիսել էին գեհենը..... Աշխեն Զուրաբյան

21/02/2022

Generalnews.am-ը ներկայացնում է  Աշխեն Զուրաբյան-ի "Ապրող հերոսներ" շարքը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմի հերոսներին։
...2017թ...հունվար։ Աշխատանքի եմ ընդունվում Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում։ Նոր միջավայր, նոր մարդիկ, ՆՈՐ ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՒ գլխումս պտտվող մի հարց.《Աստված ջան,մենակ թե հաջողեմ, մենակ թե այնպես չլինի, որ երեխաների աչքերի մեջ ամաչեմ նայեմ》.....
Դասերը իրենց հունով գնացին,ամեն ինչ լավ էր, հերթը 10_րդ դասարանինն էր։ Վերցրի մատյանն ու ներս մտա...
Нет описания.
Կարդում եմ անունները, հերթով ներկայանում են... Հասա հաջորդին` _Գիժլարյան Գևորգ.... _Ներկա... Գևորգի աչքերը մեջս տպավորվեցին... այդուհետ բոլոր դասերիս ինքը կար` իր համար նախավերջին, երբեմն էլ վերջին նստարանին նստած, միշտ լուռ, առանց ուշադրությունս իր կողմը գրավելու, էությամբ հանգիստ ու հավասարակշռված։ Գևորգը այն եզակի տղաներից էր, ում բացակայությունը գրեթե միշտ նկատելի էր... Բացական էլ միշտ հարգելի էր. երբեք առանց պատճառի չէր գնում, ասելիս էլ` ամաչում էր ` աչքերիս նայելով ասեր.....
Открыть фото
2020թ....սեպտեմբեր 27.... Չարաբաստիկ լուսաբացն աղաղակեց պատերազմի բոթը.....Սիրտս սևացավ, ուղեղս մթագնեց, բանականությունս հրաժարվեց ընդունել փաստը , որ ամեն պահի կարող է.....Աստված ի՜մ, չէ՜......  Կռվի դաշտում ախպեր ունեի, նույն հորից ու մորից ծնված ախպեր, բայց կռվի դաշտում նաև տղաներ ունեի, տղաներ, ում վրա սիրտս տաքացել էր.չէ՞ որ 2_3տարի դաս էի տվել,ոնց՞ հնարավոր էր`ջիգյար չունենայի.... Սիրտս սկսեց ժամացույցի զարկերից եռակի արագ աշխատել, վերցրի հեռախոսս, բայց ձեռքս սառավ.... Ոնց՞ գրեմ Գևորգի մորը , քրոջը (աշակերտուհուս), ին՞չ գրեմ, բա որ...... Չէ՛,չի կարող պատահել.... Գրեցի,պատասխանեց` խոսել ա...այդքանը հերիք էր, սիրտս տեղն ընկավ, բայց կորցնելու ներքին վախը կարիճի նման 44օր կրծում էր ներսս......Չէ՞ որ պատերազմն իմ ու քո չի թողնում,չէ՞որ պատերազմը թույլ չի տալիս ասել` իմ զինվորը, քո զինվորը....այլ միայն` ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ....
44 օր Արենն էլ էր իմը, Գևորգն էլ ,Մարտինն ու Հովսեփն,Վահեն ու Հայկն էլ....իմն էին բոլորը..... բոլորի վրա սիրտս տաք էր, հոգիս` ալեկոծ, միտքս` հույսով լի, որ ոչ մեկի մազը չի ծռվի....Աստված էի կանչում, որ չլսեմ այն, ինչից ուղղակի սարսափում էի..... Չէի դիմանա... Երբեք մտքովս չէր անցնի,որ կգա օր, որ սիրտս վախից կդողա երբեմն տվածս հանձնարարությունը չկատարած մի խումբ տղաների համար, ովքեր ինձնից մի քանի տարի էին փոքր,ընդամենը` 7, բայց իմ դիմաց երեխա էին.... չէ՞ որ ուսուցիչ էի.... Բայց պատերազմը փոխեց այդ 《 երեխաների 》 կարգավիճակը` դարձնելով նրանց այն մարդիկ, ում արածի ու ապրածի դիմաց մեր արածն ու ապրածը նվաստ է երևում, ճղճիմ,քիչ..... ....Անցավ փոթորիկը,անցավ արհավիրքը, անցավ դաժանագույնը, բայց պատերազմի հետքն ընդմիշտ դաջվեց բոլորիս հոգիներում.....
Нет описания.
...Ամիսներ առաջ Գևորգը տուն եկավ, պատվով վերադարձավ, խորաթափանց հայացքով, լուրջ, հավասարակշիռ Գևորգս էլ ավելի է լրջացել, խոհուն դարձել....աչքերն էլ ոնց որ ավելի խելացի դարձած լինեն...Ոնց որ մի տեսակ մեծացած լինի..... Երբ իմացա` եկել է, այցելեցի, գրկեցի ինչպես հարազատ եղբորս, քանզի 44 դաժանագույն օրերը ինձ եղբայրներ տվեցին, եղբայրներ, ովքեր եղբորս հետ կիսել էին գեհենը.....