«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պենտագոնի ղեկավարը հայտնել է ռազմական գործողության մեկնարկի մասին

14/11/2025

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Արևմտյան կիսագնդում թմրավաճառների դեմ նոր գործողության մեկնարկի մասին, որը կոչվում է «Հարավային նիզակ». փոխանցում է DW-ն՝ մեջբերելով Հեգսեթի խոսքերը։

«Այս առաքելությունը կպաշտպանի մեր հայրենիքը, կհեռացնի թմրաահաբեկիչներին մեր կիսագնդից և կպաշտպանի մեր երկիրը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին։ Արևմտյան կիսագունդը Ամերիկայի տարածքն է, և մենք կպաշտպանենք այն», – գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ գործողությունը կղեկավարեն այդ նպատակով ստեղծված հատուկ աշխատանքային խումբը և ԱՄՆ Հարավային հրամանատարություն: