«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում 2021-ին գրեթե բոլոր ուղղություններով անկում է արձանագրվել

16/05/2022

2021-ին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ 57.1%-ով պակաս է եղել։

Բյուջեի հաշվետվությունն ԱԺ–ում ներկայացնելիս ասել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, տեղեկանում ենք Արցախի ԱԺ–ից։

Նախարարը հայտնել է, որ նման պատկերի պատճառը 2020 թվականի պատերազմն էր: 2021 թվականին համախառն ներքին արդյունքը կազմել է 249.4 մլրդ դրամ, այն նախորդ տարվա համեմատ նվազել է 12.7%-ով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87.5 մլրդ դրամ, որը 2020 թվականի համեմատ նվազել է 33,6%-ով։

 Շինարարության ծավալը կազմել է 74.6 մլրդ դրամ, աճը` 48.3% է։

Նվազել են նաև ապրանքների ներմուծման ծավալն ու արտահանման ծավալը:

2021-ին Արցախում նաև 5.9 % գնաճ է արձանագրվել, մյուս կողմից, միջին աշխատավարձը աճել է 8.7%-ով՝ կազմելով 205 455 դրամ: