«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում. ադրբեջանցի զինծառայողը սպանել է Մարտունու շրջանի խաղաղ բնակչի

03/12/2021

Արցախում հերթական միջադեպն է տեղի ունեցել` ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ: Ինչպես հայտնում է «Ինֆոտեկա24»-ը, ադրբեջանցի զինծառայողը սպանել է Արցախի Մարտունու շրջանի խաղաղ բնակչի:

Նշենք, որ նշված հանցագործությունը թաքցնելու նպատակով Ադրբեջանի ՊՆ-ն հերթական հեքիաթն է հորինել՝ իբր հայը հարձակվել է ադրբեջանական դիրքերում գտնվող զինվորի վրա և փորձել նրանց խլել զենքը, որի պատճառով վնասազերծվել է: 

Մանրամասները ճշտվում են. այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
24news.am