«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիա եւ հետազոտություններ իրականացնել. Փեզեշքիան

16/06/2025

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիա եւ միջուկային հետազոտություններ իրականացնել, հայտնել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիա եւ միջուկային հետազոտություններ իրականացնել՝ հօգուտ հասարակության։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեր այդ իրավունքը»,- Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

Նա նաեւ նշել է, որ Իրանը «պատերազմի չի ձգտել», եւ ժողովրդին միասնության կոչ է արել «ագրեսիայի դեմ»։