«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սեպտեմբերյան մարտերի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հայտնի է.«Ազատություն»

19/12/2022

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։

«Բազամկողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու գնահատական տալու համար»,-ավելացրեց Գոռ Աբրահամյանը:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտնել էր նաև տարածքային կորուստների մասին՝ հայտարարելով՝ Ադրբեջանը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ:

Ադրբեջանական կողմը պաշտոնապես շուրջ 80 զոհի մասին է հայտնել: