«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան

29/11/2022

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։

Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ռիքերը:

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան գալ»,–տեսաուղերձում ասում է Ռիքերը։

Դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, քանի որ «հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել»։

«Այնուամենայնիվ, խաղաղ ապագայի համար հույս կա: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն», - նշում է նա։