Գալյանը՝ Փարաքարի համայնքապետի սպանության մասին
Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, բացի այն, որ zարհուրելի դեպքի հետ գործ ունենք, այլ բան ասել չեմ կարող։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության դիմաց րագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Բալյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
Դիտարկմանը, որ սա մասնագիտական առումով բացթողում էր, նա ասաց. «Կրկին որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող,։ Մենք կարծում եմ՝ պետք է սպասենք մինչև օբյեկտիվ իրականությունը պարզվի։
Եթե բոլոր իրավիճակները մեկնաբանենք որպես բացթողում, այո, գուցեև որոշ մարդկանց վատ աշխատելու արդյունք է, գուցե այնպիսի բանի արդյունք է, որը հնարավոր չէր կանխատեսել։ Այսինքն նման իրավիճակներից չենք կարող ապահովագրված լինել, ցավոք սրտի, աշխարհը չի կարող ապահովագրված լինել, բայց հարցադրումները տալ այն տեսանկյունից, որ արդյոք արդարադատության անկյունից դա բացթողում չէր, ես դա ճիշտ չեմ համարում։
Այո, ցավալի դեպք է տեղի ունեցել, նախաքննությամբ կպարզվեն բոլոր հանգամանքները, դրանից հետո կկարողանանք հետևություններ անել»։
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս դեպքին չպետք է հաջորդեն հրաժարականներ, Գալյանն արձագանքեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև նախ արդարադատության նախարարության հետ առնչություն չունի այս իրավիճակը, և երկրորդ, մինչև քննությունը չլինի և գործի հանգամանքները չպարզվեն, որևէ ելքի մասով որևէ դիտարկում անել չենք կարող»։