Եվրոպական Միությունը հայտնել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով 24 մլրդ եվրոյի լրացուցիչ էներգետիկ ծախսերի մասին
23/04/2026
Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի լրացուցիչ էներգետիկ ծախսերը հասել են 24 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը։
Նրա խոսքով՝ սա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո։ Նա նշել է, որ ծախսերի աճը զգացվում է ԵՄ բոլոր երկրներում՝ թե՛ արդյունաբերության, թե՛ բնակչության կողմից։
https://edition.cnn.com/2026/04/22/business/europe-energy-crisis-costs-intl