«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի պաշտպանությանը նախարարը հանդիպել է Ալիևի և ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

03/10/2022

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցն ավարտել է պաշտոնական այցը Ադրբեջան, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւի հետ, տեղեկացնում է Jerusalem Post-ը:

Ինչպես հայտնել են Իսրայելի նախարարի գրասենյակից՝ այցը ՛՛նվիրված է եղել անվտանգության եւ քաղաքականության հարցերին՛՛։ Այցի ընթացքում Հանցը հանդիպել է նաեւ պաշտպանության նախարարի, պետական սահմանային ծառայության պետի հետ եւ այցելել է պետական սահմանային ծառայության կենտրոնակայան։ Նրան ուղեկցել են պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն գեներալ-մայոր Ամիր Էշելը, քաղաքականության բյուրոյի տնօրեն Դրոր Շալոմը եւ ռազմական քարտուղար, բրիգադային գեներալ Յակի Դոլֆը։

Հանցն ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ՛՛ընդգծել է Իսրայելի պետության եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունների պահպանման եւ տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ աշխատանքը շարունակելու կարեւորությունը՛՛: