«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում կառուցվող 17 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը գրեթե ամբողջությամբ կլուծի հանրապետության էներգետիկ խնդիրները

03/07/2022

Արցախի ներդրումային հիմնադրամի գումարներով կառուցվում է 17 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: Դրա շահագործումից հետո Արցախում հիմնականում կլուծվեն էլեկտրամատակարարման խնդիրները: Այս մասին Արցախի Ազգային Ժողովում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Գազի հետ կապված` ընթանում են բանակցություններ: Այստեղ կան մի քանի լուծումներ` շատ ավելի ծանր, շատ ավելի թանկ, բայց որոշ հարցեր կա, որ պետք է քննարկել և որոշել` ինչպիսի լուծումներ պետք է տալ»,- հայտնել է ԱՀ նախագահը: