«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում կհիմնվեն ռուսական մշակութային տներ

11/05/2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 10-ին ընդունել է Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչներին։ Հարությունյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Արցախում ռուսական մշակութային տներ հիմնելու ուղղությամբ։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են սոցիալական, կրթական և մշակութային ոլորտներում իրականացվող քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Нет описания.

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ռուսական համայնքը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, «և այսուհետ ևս իշխանություններն անելու են հնարավորը համայնքի ակտիվությանն աջակցելու համար»։

«Ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալուց հետո տարվում են աշխատանքներ Հանրապետության տարածքում ռուսական մշակութային տներ հիմնելու, դրանք անհրաժեշտ գույքով ապահովելու, տարբեր մշակութային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև ռուսաց լեզվի հանրաճանաչության մակարդակի բարձրացման և ուսումնասիրման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

***

2021-ի մարտի 25-ին Ազգային ժողովի որոշմամբ ռուսերենն Արցախում ստացել էր պաշտոնական լեզվի կարգավիճակ: Օրինագիծը ներկայացվել էր Արցախի պատգամավորների նախաձեռնությամբ: Հայերենը պահպանվում է որպես Արցախի միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ: