«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում քաղաքական համակարգում առկա քննարկումները անգամ բարձրագույն մակարդակով հայկական կողմին չեն ուժեղացնում․ Մարուքյան

08/12/2021

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ալիևը կրկին հայտարարություն է անում այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ կամ օրը նշելու պահանջով, ինչը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` հայկական կողմի համար եղել է անսպասելի։

Մինչդեռ, Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն ու քաղաքական համակարգում առկա քննարկումները անգամ բարձրագույն մակարդակով որևէ կերպ հայկական կողմին չեն ուժեղացնում, այլ նույնիսկ թուլացնում են մեր դիրքերը բոլոր առումներով` մնալով պառակտողական, քայքայիչ տիրույթում և թշնամուն ընձեռելով ավելի մեծ հնարավորություն իր առջև դրված նպատակներին հասնելու համար։

Մեր պարագայում անգամ ձևակերպված չեն մեր նպատակները, ուր մնաց թե այս քայքայված խայտառակ վիճակում հաջողության հասնենք: Խելքի չենք գալու՞ մենք:

Ես հակված եմ, որ խելքի գանք, մեզ թափ տանք և այս վիճակից դուրս գանք, որպեսզի հաջողենք թե’ դիվանագիտական հարթակներում, թե’ ռեալ հողի վրա կանգնած»։