Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի
Եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ աշխատում է՝ նպատակ ունենալով Հայաստանին օգնել հաղթահարելու Ռուսաստանի կողմից առկա տնտեսական ճնշումները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4–ին, Միջազգային առևտրի կենտրոնի կողմից հայ արտահանողների հետ կազմակերպած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Մենք՝ եվրոպացիներս, ձեռք ձեռքի տված աշխատում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում գործող ընկերությունների հետ՝ օգնելու հաղթահարել այն ճնշումը, որը դուք զգում եք այսօր»,-ընդգծել է Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից վերջին շրջանում հայկական ապրանքների ներմուծման վրա պարբերաբար կիրառվող սահմանափակումներին։
https://www.youtube.com/watch?v=bUkORTzuUYE