«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամավճարների պարտքերի մասով կկայացվեն համապատասխան որոշումներ․ ՌԴ ԱԳՆ

06/12/2024

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների մասով և չվճարել այն երկու տարի, պարտքի վճարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ XVII Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում: 

«Դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել։ Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ»,-նշել է նա։