«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

19-ամյա Նարեկ Սահակյանը զոհվել է` մի քանի ժամ կատաղի պայքար մղելով

02/10/2022

19-ամյա Նարեկ Սահակյանը Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից էր։ Զոհվել է  2022թ.-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից։ Նարեկը ծառայում էր Վարդենիսի զորամասում։ Ծառայակից ընկերների հետ քաջաբար կատաղի մարտեր են մղել` հակառակորդի հարձակման հենց առաջին օրը։

 Նարեկը ընտանիքի կրտսեր երեխան էր, երկու քույր ունի։ նա զուսպ, հավասարակշռված, խելացի տղա էր, շրջապատում ու գյուղում սիրված։

Նարեկը շատ բարձրահասակ էր, դրա համար էլ նրան «Բոյով» մականունով էին դիմում. «Բոյովս, ամենալավ ֆուտբոլիստն էր, ամենալավ զենք քանդող, հավաքողն էր, ամենալավ մարդն էր` ամենահամեստը։ Լույսերի մեջ մնաս մաքուր ախպեր, դու էնքան մաքուր էիր, որ էս կեղտոտ աշխարհում չկարեցար..»,- Նարեկի մասին գրել է ընկերը` Վահե Ավագյանը։

Հերոսի դասարանցիները ևս կիսվել են ջերմ հիշողություններով՝ նշելով, որ Նարեկը կապրի իրենց սրտերում, քանի դեռ ապրում է նրա մասին հիշողությունները։

«Նարեկս մեզ համար ուղղակի դասընկեր չէր, Նարեկս մեր եղբայրն էր։ Մենք էլ ուղղակի դասարան չէինք, այլ` մեծ ընտանիք` քույրերով ու եղբայրներով։ Գիտեք, Նարեկս մեր դասարանի ուժեղն էր, համեստն ու սիրունը։ Մեր պաշտպանն էր, միշտ իրար թիկունքի էինք։  Երբ սկսում ես հիշել 12 տարիների մեր անցած կյանքը, մեր լավ ու վատ օրերը, մեր չարություններն ու արած լավ գործերը, հասկանում ես, որ կյանքիցդ մի մասնիկ պակասեց։ Մի մասնիկ պոկեցին ու տարան մեզնից։ Դու մեզ համար ողջ ես․ քանի մենք հիշում ենք քեզ դու կլինես մեզ հետ»,- Նարեկի մասին հիշում է դասընկերուհին՝ Սիրարփի  Մխիթարյանը։

Նրա հայրենի Սպանդարյան գյուղում բոլորն են կիսում ընտանիքի վիշտը։

Нет описания.

Нет описания.