«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելական նավը թիրախավորվել է ԱՄԷ-ի ափերի մոտ

14/04/2021

Հաղորդումները նշում են, որ մի իսրայելական նավ թիրախավորվել է ԱՄԷ-ում Ալ-Ֆուջեյրա նավահանգստի մոտակայքում
Ալ-Մայադինը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, նավը անվանել է «Հիպերիոն», որը պատկանում է իսրայելական «PCC» ընկերությանը եւ համարակալված է 9690559:
Իսրայելական 11-րդ հեռուստաալիքի հաղորդավարն անդրադառնալով լուրին նշել է. Արդյո՞ք իսրայելական նավի վրա հարձակումը Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կենտրոնի վրա հարձակման պատասխանն է:
Իսրայելական աղբյուրները նշում են, որ «Իսրայելական նավը թիրախավորվել է ականի կամ հրթիռի միջոցով: Այն գտնվում է ԱՄԷ-ի մոտակայքում: Նավի վնասը սահմանափակ է:
Մենք սպասում ենք և պատրաստ ենք Իրանի արձագանքին»:
Փակագիծ Վերլուծական Հարթակ