«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ընթացքում քննարկումների և կայացված որոշումների խեղաթյուրում է տեղի ունեցել. Ժ․Անդրեասյան

14/04/2021

Մի քանի օր առաջ ԿԳՄՍ-ի կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված 15 անդամներ հրաժարականի դիմում էին ներկայացրել: Այս թեմայով այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ասուլիս է կազմակերպվել: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կառավարության անդամները չեն կարող աշխատել մի մթնոլորտում, որտեղ, նրա ձևակերպմամբ, քննարկումների ու որոշումների խեղաթյուրում է տեղի ունենում:
«Այս պայմաններում, երբ որ մենք, որպես խորհրդի անդամներ, մասնակցում ենք նիստի և ունենում ենք որոշակի գործընթաց, որից հետո հայտնաբերում ենք, որ խորհրդի ընթացքում քննարկումների և կայացված որոշումների խեղաթյուրում է տեղի ունեցել, առնվազն չունենք վստահություն այդ խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Մեր դիրքորոշումն է, որ մենք կարիք ունենք կառուցողական մթնոլորտի, բուհի զարգացման խնդիրների մասին խոսող, քննարկող, դրանցով իրապես մտահոգ խորհրդի ձևավորման, որը կառուցված կլինի առաջնային հիմքով վստահության վրա»,-ասաց Անդրեասյանը: