«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովը գնահատել է Հայաստանում ընտրությունների արդյունքների ազդեցությունը Ղարաբաղում իրավիճակի վրա

21/06/2021

Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների ազդեցության մասին Ղարաբաղում իրավիճակի վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։

«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ անհասկանալի է, թե ինչպես են այս արդյունքները ազդելու քաղաքական կյանքի ձևավորման վրա նոր պայմաններում։ Սպասենք, մինչև այնտեղ կառավարություն կլինի», - ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրությունների արդյունքները Հայաստանում կազդեն տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա։

«Մենք, համենայն դեպս, ելնում ենք նրանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ պայմանագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման, գործում են ու համապատասխանում են ներգրավված կողմերի շահերին», - ավելացրել է Լավրովը:

Շմիդտը պաշտպանել է Լավրովի դիրքորոշումը, ասելով, որ ընտրությունները նոր են տեղի ունեցել ու սպասում են դիտորդների ամբողջական զեկույցի հրապարակմանը։

«Այնպես որ, սպասենք մինչ կառավարության ձևավորումը, ապա մենք գնահատականներ կտանք»,-ասել է Շմիդը։