«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր գերատեսչությունները Թուրքիայի հետ պետք է աշխատեն, որ պայմանավորվածություններն հնարավորինս շուտ իրագործենք․ Փաշինյան

07/07/2022

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստան–Թուրքիա բանակցություններին։

Նա ասաց, որ ինչպես տեղյակ են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներյկայացուցիչները վերջին հանդիպման արդյուքններով հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար և Հայաստան–Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով։

«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց  այդ աշխատանքով է պայմանավորված դրանց իրագործումը, իմ հանձնարարությունն է, որ կոոդինացված աշխատենք, որ հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։