«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևան-Թբիլիսի արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունները

04/08/2021

Հայաստանն ու Վրաստանը դիտարկում են Երևանի և Թբիլիսիի միջև արագընթաց գնացք գործարկելու հնարավորությունը, որի ճանապարհորդության ժամանակը կկազմի 2,5-3 ժամ:

Aliq Media-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպումից հետո: Կողմերի կարծիքով` նախաձեռնությունը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հայկական կողմը նաև առաջարկել է քննարկել զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներում մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները` տարածաշրջանում ավելի գրավիչ լինելու համար:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ից սկսել է սպասարկել նաև Երևան-Թբիլիսի-Բաթում նոր գնացքը: