«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ առաջարկները ներկայացրել է Բաքվին և Երևանին

16/09/2021

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ իր առաջարկները ներկայացրել է Բաքվին և Երևանին և ակնկալում է արագ արձագանք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: Իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ, մեկ անգամ ևս հաստատում է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ սահմանի ամբողջ երկայնքով հետագա սահմանագծմամբ: Այս առումով ռուսական առաջարկները փոխանցված են ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին, մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա ընթացք ձևավորելու համար», ասել է դիվանագետը:

Զախարովան հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի համատեղ ջանքերն Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար՝ 2020 թվականի նոյեմբերին և 2021 թվականի հունվարին եռակողմ համաձայնագրերին համապատասխան: