«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

16/09/2021

Սասուն Խաչատրյանը կնշանակվի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Հարցը ընդգրկված է Կառավարության սեպտեմբերի 16-ի օրակարգում։

Խաչատրյանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 12-ին` Երևան քաղաքում:

1993 թվականին ընդունվել և 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1998-2000թթ. ուսանել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում, միաժամանակ` դասավանդել նույն ԲՈՒՀ-ում:

2000 թվականի մայիսից աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ;

2000-2003թթ. Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ,
2003-2008թթ. Երևան քաղաքի դատախազության քննիչ, ավագ քննիչ, ավագ դատախազ, Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալ,
2008-2013թթ. Երևան քաղաքի դատախազի տեղակալ,

2013-2014թթ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ,

2014-2016թթ. Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ,
2016-2017թթ. «Մհեր Խաչատրյան և ընկերներ» իրավաբանական գրասենյակի տնօրեն,
2017-2018թթ. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
2018 թվականի հունիսի 11-ից մինչ օրս Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետն է։

Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Ամուսնացած է, ունի երկու դուստր: