«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական ռոբոտ-բանկիրները սկսել են աշխատել Օմանում

05/12/2021

Ռուսական «Պրոմոբոտ» ընկերութունը, որն աշխատում է Օմանի ազգային բանկի ֆինանսավորմամբ, մտադիր է այդ բանկում ներդնել ռոբոտ-խորհրդատուներ։ Ռուսական ռոբոտները խորհրդատվություն կտրամադրեն հաճախորդներին, կծանոթացնեն բանկի ծառայություններին, կպատասխանեն հաճախորդների հարցերին, կօգնեն փաստաթղթեր լրացնել, ինչը էականորեն կկրճատի բանկի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։

Ռոբոտներն աշխատանքի առաջին փուլում կսկսեն խորհրդատվություններ տրամադրել։

3 ամսից բանկի ղեկավարությունը կգնահատի դրանց աշխատանքի արդյունավետությունը և ռոբոտների կիրառությունն ընդլայնելու որոշում կկայացնի։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Promobot -ը ավտոնոմ սերվիսային ռոբոտ է նախատեսված հատուկ բիզնես ոլորտի համար։ Այն լիովին կարող է փոխարինել խորհրդատվություն տրամադրող աշխատակցի՝ շփվում է մարդկանց հետ, պատասխանում է հարցերին, տարածքում ազատորեն տեղաշարժվում է։ Արհեստական բանականության շնոհիվ ռոբոտն ամեն ինչ գիտի տվյալ ընկերության մասին։ Ռուսական ռոբոտներն արդեն աշխատում են Արաբական թերակղզում՝ Քուվեյթի հիվանդանոցներում, Սաուդյան Արաբիայի դպրոցներում, ինչպես նաև Դուբայ-մոլում, որն աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնն է։