ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի նախագահը պետք է ներողություն խնդրի
31/10/2024
Վրաստանում, իհարկե, նկատելի էր ռուսական հատուկ ծառայությունների միջամտությունը, սակայն դա այդքան բարձր ազդեցություն չի գործել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Վրաստանը փորձում է վերադառնալ տարածաշրջանում իր ունեցած արտաքին քաղաքական նախկին դիրքերին։ Վրաստանի նախագահի խոսքերը՝ կապված հայկական կարուսելի հետ, բավական վիրավորական են հայ ազգի համար, ինչի համար նա պետք է ներողություն խնդրի։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են Վրաստանում տեղի ունեցած խորհրդարական ընտրությունները և ԱՄՆ-ի նախընտրական իրադրությունը։