«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Բաքուն ու Երևանը պետք է ստորագրեն խաղաղության պամանագիր, այլապես տարածաշրջանում ռիսկերը կարող են մեծանալ». Ալիև

28/01/2023

Բաքուն և Երևանը հարաբերությունների կարգավորման համար պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն։ Այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ բանակցություններին հաջորդած ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայ - ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, այդ հակամարտությունն արդեն կարգավորվել է։ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի անբաժանելի մասը և միշտ կլինի այդպիսին՛՛։

Նա հավելել է, որ, այնուամենայնիվ, խաղաղությունը դեռ ձեռք չի բերվել։ ՛՛Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, կհանգեցնի խաղաղության ձեռքբերման։ Մենք մեր հստակ առաջարկներ ենք արել, և չնայած բոլոր տառապանքներին, բոլոր ավերածություններին՝ մենք դեռ հավատում ենք, որ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, հակառակ դեպքում ռիսկերը մեր տարածաշրջանում կարող են մեծանալ՛՛: