«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին առկա է վտանգ, որ Ադրբեջանը ռազմական սադրանք կիրականացնի Հայաստանի նկատմամբ. Արմեն Գրիգորյան

15/11/2022

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նոր ռազմական սադրանքի վտանգը պահպանվում է։

CivilNet-ին տված հարցազրույցում նա նշել է, որ հաճախ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հրադադարի ռեժիմի խախտման մասին նպատակ ունեն սրել իրավիճակը հետագա ռազմական գործողությունների իրականացման նպատակով:

"Այս պահին առկա է վտանգ, որ Ադրբեջանը ռազմական սադրանք կիրականացնի Հայաստանի նկատմամբ, նաև այս համատեքստում մենք շարունակում ենք աշխատել մեր հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև աշխատում ենք միջազգային հանրության հետ՝ նման էսկալացիա թույլ չտալու համար", — հայտարարել է նա:

Գրիգորյանի խոսքով՝ դրբեջանի վրա ազդելու միջազգային հանրության միայն քաղաքական մեխանիզմները "արդյունավետ չեն աշխատում", անհրաժեշտ է մեխանիզմների համալիր ձեւավորում:

"Սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ Հայաստանի բանակի պատասխանը և միջազգային ներգրավվածությունը թույլ տվեցին կանգնեցնել հարձակումը։ Սակայն միջազգային մեխանիզմները թույլ չտվեցին կանխել հարձակումը։ Այսինքն՝ միջազգային մեխանիզմն ինքնին արդյունավետ չի աշխատում, անհրաժեշտ է, որ մենք կարողանանք մեծացնել մեր հնարավորությունները, բարեփոխել մեր բանակը և այդ առումով ստեղծել մեխանիզմների համալիր, որպեսզի բացառենք Ադրբեջանի հետագա սադրանքները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ", — ասել Է ԱԽ քարտուղարը:

Սվելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումները շարունակում են սպառնալիք մնալ ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: