«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը իր թեմայի առումով և ժանրային առանձնահատկությամբ լինելու է պատմության մեջ առաջինը

03/08/2021

Երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Հայկ Բաբայանի ռեժիսորական ձեռքերը հասել են հայոց պատմության ամենադաժան և ամենադժվարամարս պատմությանը։ «Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը իր թեմայի առումով և ժանրային առանձնահատկությամբ լինելու է պատմության մեջ առաջինը։
Եթե իհարկե ֆիլմը «Պատվերով համերգ» ձևաչափի մեջ չի լինելու, այլ ունենալու է խորքային մոտեցում, ուրեմն այս ֆիլմը առաջինը պետք է դիտեն պատմաբանները։ Կինոն շատ հաճախ այսպիսի դեպքերում մի քանի հարյուր պատմաբանների նյութերից ավելին կարող է ասել։ Տիկնայք և պարոնայք պատմաբաններ պատրաստ եղեք այս ֆիլմը դիտելու քանի որ փոքրիկ հոլովակը ֆիլմի մասին արդեն սթափեցնում է սառը ցնցուղի պես։ Հուսով եմ ֆիլմում գտնելու եմ բացահայտման տարրերը թաքնված «Չեխովյան ենթատեքստերի» ամենախորքերում։ Հակառակ դեպքում հնչեղ բառերը այլևս ոչինչ են։