Հինգշաբթի, Օգոստոս 05, 2021 Հետադարձ կապ

"ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ" ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իգոր Դոդոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ

21/06/2021

Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանին հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Հայաստանի համար այս դժվարին պահին պարոն Փաշինյանին կհաջողվի կատարել իր առջև դրված խնդիրները, ապահովել ներքին կայունություն, տնտեսական աճ և կայուն հարաբերություններ արտաքին գործընկերների հետ։
Ջերմությամբ եմ հիշում Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Փարիզում խաղաղության համաժողովի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մի քանի գագաթաժողովների շրջանակներում մեր հանդիպումները:
Համոզված եմ, որ մեր երկրներին կհաջողվի պահպանել դրական դինամիկան և ապահովել փոխշահավետ հարաբերությունների հետագա ամրապնդումը։
Մաղթում եմ Նիկոլ Փաշինյանին քաջառողջություն, համբերություն, իմաստություն և բարձր արդյունքներ Հայաստանի Հանրապետության կառավարման գործում», - ասված է Դոդոնի ուղերձում: