«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցանկացած երկրի բազա, որն օգտագործվում է Իրանի վրա հարձակվելու համար, կդառնա Իրանի թիրախը. Գլխավոր շտաբի պետ Բաղերին

08/02/2023

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Ադրբեջանին մեղադրել է իսլամական աշխարհին դավաճանելու մեջ։ Այս մասին Զինված ուժերի հրամանատարը հայտարարել է բանակի ռազմաօդային ուժերի առաջին ստորգետնյա «Օգաբ-44» բազայի բացման արարողությանը, հայտնում է ISNA-ն:

«Սիոնիստական ​​ռեժիմը հեռու է մեր երկրից, և նրանց ուղղաթիռները պետք է օդում վերալիցքավորվեն, սա լավագույն հնարավորությունն է՝ թիրախավորելու այդ ինքնաթիռները։ Փորձում են օգտվել նաեւ մեր հարեւան երկրների բազաներից։ Այս երկրները բռնել են իսլամական աշխարհին դավաճանելու ճանապարհը՝ հարաբերություններ հաստատելով Սիոնիստական ​​ռեժիմի հետ՝ չիմանալով, որ այդ հարցը ներառված է Իրանի ռազմավարության մեջ»,- ասել է Բաղերին՝ նկատի ունենալով Ադրբեջանին, որն իր օդանավակայաններն է տրամադրել Իսրայելին։

Նա ընդգծել է, որ Իրանի ռազմական դոկտրինը ենթադրում է, որ եթե աշխարհի որևէ երկրի ռազմաբազան օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար, ապա այդ բազաները նույնպես կենթարկվեն զանգվածային հարվածի։